Լուի վան Գալ. Հաջորդ մրցաշրջանում ևս ինձ կտեսնենք «Ման. Յունայթեդում»

Լուի վան Գալ. Հաջորդ մրցաշրջանում ևս ինձ կտեսնենք «Ման. Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հերթական մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է, որ անգլիական ակումբից հեռանալու մտադրություն չունի: Հոլանդացի մասնագետն այսպիսով հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ նոր մրցաշրջանում «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու է Ժոզե Մոուրինյուն:

-Ես գիտեի, որ ամեն ինչ հենց այսպես է դասավորվելու: Մենք գիտեինք, որ նոր թիմի կազմավորման համար կպահանջվի 3 տարի: Չնայած սկզբում ցանկանում էի 2 տարվա պայմանագիր կնքել՝ ակումբում ցանկացան եռամյա պայմանագիր, ես էլ ստորագրեցի: Այնպես որ՝ հաջորդ մրցաշրջանում ևս դուք ինձ կտեսնենք «Մանչեսթեր Յունայթեդում»,-Լուի վան Գալի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում