Պելեգրինի. Ֆուտբոլիստներիս ասել էի, որ Ռոնալդուն չի խաղալու

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ առաջին խաղից (0:0) մեկ օր առաջ իմացել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցելու հանդիպմանը: Հիշեցնենք, որ նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել էր, որ Ռոնալդուն 100% պատրաստ է, և միայն խաղից մի քանի ժամ առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ պորտուգալացին չի կարողանա խաղալ:
-Ես Իսպանիայում շատ ընկերներ ունեմ: Միշտ փորձում եմ մրցակիցների մասին հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ: Առավոտյան ֆուտբոլիստներիս ասել էի, որ Կրիշտիանուն չի խաղալու: Ես պատկերացնում եմ, թե «Ռեալում» ինչպես է կազմակերպված ամեն ինչ:
Վնասվածքը շատ լուրջ չէր, պարզապես որոշել էին ռիսկի չդիմել, քանի որ հնարավոր էր վնասվածքի կրկնություն, ինչի արդյունքում Ռոնալդուն բաց կթողներ մրցաշրջանի մնացած հատվածը: Շուտով «Ռեալում» կորոշեն պատասխան խաղին Ռոնալդուի մասնակցության հարցը, և ես կրկին կիմանամ այդ մասին,-Պելեգրինիի խոսքը մեջբերված է «The Mirror»-ից:
Հավելենք, որ «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 4-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում