«Լեսթերը» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (տեսանյութ)

«Լեսթերը» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Լեսթերը» հյուրընկալվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: «Օլդ Թրաֆֆորդում» հաղթանակ տոնելու դեպքում Կլաուդիո Ռանյերիի թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ կնվաճեր չեմպիոնական տիտղոսը, սակայն թիմերը ոչ-ոքի խաղացին:

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Անտոնի Մարտյալը: Հաշվի հավասարությունը վերականգնելու համար «աղվեսներից» շատ ժամանակ չպահանջվեց. 17-րդ րոպեին «Լեսթերի» պատասխան գոլը խփեց Ուես Մորգանը: Խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին:

Այժմ «Լեսթերը» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմին», որը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել, գերազանցում է 8 միավորով: «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 60 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր Սիթի»՝ 
Գոլերը՝ Մարտյալ 8′ – Մորգան 17′
Հեռացում՝ Դենիել Դրինկոուտեր 87′

Հետևեք մեզ նաև Telegram-ում