Ռոնալդու. Զիդանն այն մարզիչն է, ում միշտ ուզել եմ տեսնել «Ռեալի» ղեկին

Ռոնալդու. Զիդանն այն մարզիչն է, ում միշտ ուզել եմ տեսնել «Ռեալի» ղեկին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիացմունքով է խոսել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։

-Կարծում եմ՝ Զիդանի հետ թիմն իրեն շատ ավելի արժեքավոր է զգում։ Մենք զգում ենք նրա նվիրվածությունը, մենք գիտենք, որ հարմարվելու գործընթացը հեշտ չի անցնելու, բայց իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Ես անչափ ուրախ եմ դրա համար։

Ես հիանում էի նրանով, երբ նա ֆուտբոլիստ էր, իսկ հիմա նա հիացնում է ինձ որպես մարզիչ, նրա մոտեցումները, թե ինչպես է նա ընտրում ֆուտբոլիստներին… Զիդանն այն մարզիչն է, ում ես միշտ ուզեցել եմ տեսնել «Ռեալի» ղեկին,-պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Goal.com» առցանց պարբերականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում