Ռանյերի. «Տոտենհեմի» խաղի արդյունքն ամենավերջինը ես կիմանամ

Ռանյերի. «Տոտենհեմի» խաղի արդյունքն ամենավերջինը ես կիմանամ

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին պատմել է, թե ինչու չի պատրաստվում դիտել ԱՊԼ 36-րդ տուրի հանդիպումը «Տոտենհեմի» և «Չելսիի» միջև, որտեղ կարող է վճռվել չեմպիոնության ճակատագիրը։

«Լեսթերը» կարող է առաջնության ավարտից երկու տուր առաջ Անգլիայի չեմպիոն դառնալ, եթե «Տոտենհեմը» պարտվի կամ ոչ-ոքի խաղա։ «Լեսթերն» առաջատարն է 77 միավորով, իսկ «Տոտենհեմը» 69 միավոր ունի։

-Ես մեկնում եմ Իտալիա և կվերադառնամ հանդիպումից հետո։ Ես վերջին մարդը կլինեմ, ով կիմանա հանդիպման արդյունքը։ Ուզում եմ այցելել մայրիկիս։ Նա 96 տարեկան է, և ես ուզում եմ ճաշել նրա հետ։

Նշանակություն չունի՝ երբ «Լեսթերը» կձևակերպի տիտղոսը։ Ամբողջ քաղաքը կապույտ գույն է ստացել, բայց մենք չպետք է կորցնենք ինքնատիրապետումն ու մտածենք հրավառությունների մասին։ Ես կենտրոնացած եմ այն մտքի վրա, որ «Տոտենհեմն» այս խաղում կվաստակի անհրաժեշտ երեք միավորը և կհաղթի մնացած բոլոր հանդիպումներում։

Երբ ես «Չելսիի» մարզիչն էի, «Տոտենհեմի» դեմ հանդիպումը մեզ համար իսկական դերբի էր,-ասել է Ռանյերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում