Ֆուտզալի Հայաստանի առաջնությունն ավարտվեց

Ֆուտզալի Հայաստանի առաջնությունն ավարտվեց

Մայիսի 1-ին կայացած երկու հանդիպումներով ավարտվեց ֆուտզալի Հայաստանի 2015-2016թթ. առաջնությունը: Վերջին տուրում Չարբախը 14:2 հաշվով հաղթեց ՎՊՀ թիմին, իսկ Գյումրին 10:9 հաշվով հաղթանակ տարավ ՀՊՏՀ-ի նկատմամբ:

Արդեն նախորդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահովել էր ՀՊՏՀ թիմը, որը երկրորդ տարին անընդմեջ ուժեղագույնը ճանաչվեց Հայաստանում: Երկրորդ տեղը զբաղեցրեց Չարբախը, իսկ երրորդ տեղը՝ Գյումրին: Գյումրեցիների ֆուտբոլիստ Արա Մկրտչյանը 64 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում