Չավի. «Նոու Կամպում» «Ռեալը» փոքր թիմի նման էր խաղում

Չավի. «Նոու Կամպում» «Ռեալը» փոքր թիմի նման էր խաղում

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին մեկնաբանել է ընթացիկ մրցաշրջանի երկրորդ Կլասիկոյում Մադրիդի «Ռեալի» հաղթանակը (2:1)։

-«Կամպ Նոուում» «Ռեալը» խաղում էր ինչպես փոքր թիմ։ «Բարսելոնան ու «Ռեալը» պետք է պահեն սեփական ոճն ու իրենց խաղը պարտադրեն մրցակիցներին։ Նման մեծ ակումբները չպետք է «Ատլետիկոյի» ոգով խաղան։ 

Սիմեոնեն իդեալական է ձևավորել թիմային գործողությունները, որոնք ուղղված են մրցակցի գործողություններին հակազդելուն, սակայն ինձ դուր չի գալիս դիտելային ակումբների խաղը, որոնք իրենց դարպասների դիմաց ավտոբուս են կայանում։

«Բարսելոնայի» երկրպագուները չեն հասկանա, եթե ֆուտբոլիստներն սկսեն այլ ոճով խաղալ։ Բոլորը սովոր են, որ «Բարսելոնան» առաջատարն է, մի խաղում 15-20 գոլային պահ է ստեղծում։ Այդ ոճը նույնիսկ չի քննարկվում,-ասել է Չավին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում