Ռանյերին մրցանակներ է նվաճել երեք երկրներում

Ռանյերին մրցանակներ է նվաճել երեք երկրներում

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ «Լեսթերը» նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը։

«Աղվեսների» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին դարձել է պատմության մեջ չորրորդ մասնագետը, ում հաջողվել է մրցանակներ նվաճել Իսպանիայում (Իսպանիայի գավաթը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը), Իտալիայում (Գավաթն ու Սուպերգավաթը) և Անգլիայում (Պրեմիեր լիգա)։

Ավելի վաղ դա հաջողվել էր միայն Ժոզե Մոուրիյուին, Ռաֆայել Բենիտեսին և Կարլո Անչելոտիին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում