«Արարատ 73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձանը պատրաստ է

«Արարատ 73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձանը պատրաստ է

«Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստները հանդիպել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլիստների հետ անձամբ քննարկել է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանի կառուցման և տեղադրման մանրամասները: Լսել է բոլորի կարծիքները, իր հերթին առաջարկություններ արել: Գագիկ Ծառուկյանը անձամբ էր ցանկություն հայտնել օգնելու «արարատցիներին» այս նախաձեռնության հարցում:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ ֆուտբոլիստների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ նախաձեռնության սկզբից մինչև վերջ լինելու է նրանց կողքին, և որ ամեն ինչ պետք է լեգենդար ֆուտբոլիստների սրտով լինի: Զրույցի ընթացքում որոշվել է, որ հուշարձանի բացումը տեղի կունենա ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին:

Հուշարձանի նախնական տեսքը պատրաստ է, մնում են հարդարման աշխատանքները ավարտի հասցնել և որոշել տեղադրման վայրը, որը ՀԱՕԿ նախագահը թողել է ֆուտբոլիստների հայեցողությանը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի

Հետևեք մեզ նաև Telegram-ում