Անչելոտին պաշտպանել է Գվարդիոլային

Անչելոտին պաշտպանել է Գվարդիոլային

«Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պաշտպանել է մյունխենյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, ում քննադատում են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ատլետիկոյին» պարտվելու համար: Գվարդիոլային քննադատում են հատկապես ընտրած մարտավարության և Թոմաս Մյուլլերին մեկնարկային կազմում չընդգրկելու համար:

-Նման բաներ յուրաքանչյուր մարզչի հետ տեղի են ունենում: Յուրաքանչյուրը կարող է նմանատիպ որոշումներ կայացնել: Գվարդիոլան իր ֆուտբոլիստներին բոլորից լավ գիտի: Ես նկատի ունեմ նրանց ֆիզիկական պատրաստվածությունը և այլ հարցեր: Տարբեր մարդիկ կարծիքներ են արտահայտում, սակայն հենց Գվարդիոլան է իդեալական մարդ որոշումներ կայացնելու համար,-Անչելոտիի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հիշեցնենք, որ Անչելոտին «Բավարիան» գլխավորելու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ Գվարդիոլան տեղափոխվելու է «Մանչեսթեր Սիթի»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում