Մոուրինյուն շնորհավորել է «Լեսթերին»

Մոուրինյուն շնորհավորել է «Լեսթերին»

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շնորհավորել է «Լեսթերին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2015-16թթ. խաղարկության չեմպիոն դառնալու կապակցությամբ:

«Ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր որևէ առնչություն ունեն «Լեսթերի» հետ՝ ֆուտբոլիստներին, ղեկավարներին, մարզիչներին, երկրպագուներին: Ես ևս Ռանյերիին տիտղոս պարտվեցի: Հետևելով Ռանյերիի կարիերայի այս փուլին՝ յուրահատուկ զգացողություններ եմ ունենում»,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Independent»-ից:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ «Չելսին» դարձավ ԱՊԼ-ի չեմպիոն, իսկ 2015 թվականի դեկտեմբերին Մոուրինյուին հեռացրին աշխատանքից թիմի վատ արդյունքների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում