Գրիզման. Նշանակություն չունի, թե եզրափակչում ով կլինի մեր մրցակիցը

Գրիզման. Նշանակություն չունի, թե եզրափակչում ով կլինի մեր մրցակիցը

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Բավարիայի» հետ պատասխան հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և նշել է, որ նշանակություն չունի՝ ով կլինի եզրափակչում իրենց մրցակիցը:

-Մյունխենցիներն այսօր ավելի լավ խաղացին, բայց մենք կարևոր նշանակություն ունեցող գոլ խփեցինք: Հիմա չպետք է սավառնենք երկնքում, սակայն նախքան եզրափակիչն էլ մտածելու ենք Իսպանիայի առաջնության մասին: Գոհ ենք: Բարդ էր, իսկապես շատ բարդ հանդիպում էր: Մրցակիցը շատ ուժեղ էր, իսկ մենք պետք է հուսալի պաշտպանվեինք և փորձեինք գոլ խփել, ինչն էլ արեցինք:

Ոչ ոքից չենք վախենում: Եզրափակչում խաղալու ենք նույն ոգով և նշանակություն չունի, թե ով կլինի մրցակիցը: Կարևորը՝ մենք մեկնելու ենք Միլան: Դա տոնելու առիթ է,-Գրիզմանի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղում «Ատլետիկոն» մրցելու է «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում