Ռոնալդո. Զիդանը հիանալի է կատարում իր աշխատանքը

Ռոնալդո. Զիդանը հիանալի է կատարում իր աշխատանքը

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հիանալի է կատարում իր աշխատանքը։ Ֆրանսիացի մասնագետն «Արքայական ակումբը» գլխավորել է Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո՝ այդ պաշտոնում փոխարինելով ոչ գոհացուցիչ արդյունքների համար աշխատանքից ազատված Ռաֆայել Բենիտեսին։ 

-Զիդանը լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ խաղալու հնարավորություն եմ ունեցել։ Նա «Ռեալ» բերեց իր խաղային փիլիսոփայությունն ու էլեգանտությունը։ Մինչև այս պահը Զիդանը հիանալի է կատարել իր աշխատանքը,-Ռոնալդոյի խոսքն է փոխանցում «Canal+»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում