Լուկա Տոնին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Լուկա Տոնին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Վերոնայի» հարձակվող Լուկա Տոնին հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա պրոֆեսիոնալ ֆուտբոլից։

-Ես շատ տարիներ եմ անցկացրել ֆուտբոլում։ Որոշ ժամանակ մտածելով՝ որոշեցի, որ կիրակի օրը կանցկացնեմ վերջին հանդիպումս որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ես մի փոքր նյարդայնանում եմ. այս որոշումը հեշտությամբ չի տրվել և ծնվել է քաոսային իրավիճակում։ Սակայն այն շատ լուրջ է ու վճռական. ես ավարտում եմ կարիերաս։ Այսպիսով, իմ վերջին խաղը կլինի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը,-Տոնիի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն։

Տոնին, ով մայիսի վերջին 39 տարեկան կդառնա, վառ կարիերա է ունեցել։ Նրա ակտիվում են Իտալիայի հավաքականի հետ չեմպիոնության նվաճումը 2006 թվականի Աշխարհի առաջնությունում, «Բավարիայի» հետ Բունդեսլիգայում նվաճած ոսկե մեդալները, ՈՒԵՖԱ-ի գավաթն ու 2006-ի «Ոսկե խաղակոշիկը»։ 2006-ին Տոնին Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում