Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները կտեղափոխվեն հիվանդասենյակ
![Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները կտեղափոխվեն հիվանդասենյակ](https://times.am/v3/wp-content/uploads/2016/05/6ff9e436a98504100e70d021202b8b1b.jpg)
Նմանատիպ
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենրտոնում բուժումը շարունակող 14 և 15 տարեկան պատանիներին մայիսի 4-ին կատարվել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ:Տղաների հիմնական վերքերը փակվել են տեղային հյուսվածքների միջոցով: Կատարվել են երկրորդային կորեկցիաներ մաշկային տրանսպլանտանտներով` մեկի ձախ նախաբզկի վրա, մյ ուսի աջ սրունքի հետին մակերեսի: Դեռահասների առողջական վիճակը կայուն է, համապատասխանում է կրած վիրահատության տևողության ծանրությանը: Բուժումն ընթանում է նորմալ, հավանական է, որ պատանիներըվաղըտեղափոխվեն հիվանդասենյակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է պայթյունից տուժած 3 քաղաքացի` 2-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար, բուժումը շարունակվում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում