Ռոնալդու. Այժմ հոգնած եմ և երջանիկ
05/05/2016 01:57
![Ռոնալդու. Այժմ հոգնած եմ և երջանիկ](https://times.am/v3/wp-content/uploads/2016/05/5c7b76a6123c2836a64bf4109b6e6564.jpg)
Նմանատիպ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպման (1:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Երջանիկ ենք, քանի որ դուրս ենք եկել եզրափակիչ: Սա յուրահատուկ իրադարձություն է: 1:0 հաշիվը խոշոր չէ, բայց մենք հասել ենք անհրաժեշտ արդյունքի: Վնասվածքի պատճառով իմ 15-օրյա բացակայությո՞ւնը… Այո, ես չէի խաղում, բայց շատերը մոռանում են, որ ես արագ եմ ապաքինվում: Այժմ հոգնած եմ և երջանիկ,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» մրցելու է «Ատլետիկոյի» հետ, հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում