Զիդան. Եզրափակիչը բարդ է լինելու, բայց այժմ ցանկանում ենք տոնել հաջողությունը
![Զիդան. Եզրափակիչը բարդ է լինելու, բայց այժմ ցանկանում ենք տոնել հաջողությունը](https://times.am/v3/wp-content/uploads/2016/05/3ec4449ef24e15c54e8d9b84247fb042.jpg)
Նմանատիպ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպման (1:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Մեզ համար հեշտ չէր, բայց պատրաստ էինք նման խաղի: Ի վերջո մենք կատարել ենք առաջադրանքը և հիմա շատ երջանիկ ենք: Իմ ֆուտբոլիստներն արժանի են եզրափակչում խաղալուն: Ամբողջ խաղի ընթացքում երկրպագուները մեր կողքին են. նման աջակցությունը միշտ օգնում է:
Կրիշտիանուն լավ խաղաց, բայց այսօր ամբողջ թիմը միասնական աշխատեց, և հենց դրա շնորհիվ մենք դուրս եկանք եզրափակիչ: Գոհ եմ: Եզրափակիչը բարդ է լինելու, բայց այժմ մենք ցանկանում ենք տոնել հաջողությունը,-Զիդանի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում