Հարտ. Մեր պարտության պատճառը Կոմպանիի վնասվածքը չէր

Հարտ. Մեր պարտության պատճառը Կոմպանիի վնասվածքը չէր

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» Չեմպիոնների կիսաեզրափակիչ պատասխան խաղում կրած նվազագույն հաշվով պարտությունը։ Նա խոսել է թիմի խաղի վրա Վենսան Կոմպանիի վնասվածքի ազդեցության մասին։ Բելգիացի ֆուտբոլիստը ստիպված եղավ հանդիպման 10-րդ րոպեին լքել խաղադաշտը։

-Վենսանի հեռանալը բացասական ազդեցություն ունեցավ, բայց Մանգալան զբաղեցրեց նրա տեղն ու պայքարեց ամբողջ հանդիպման ընթացքում։ Իհարկե, մենք պարտություն կրեցինք ոչ այդ ստիպված փոփոխության պատճառով։ Մրցակիցն այնքան էլ շատ վտանգավոր պահեր չստեղծեց, բայց մենք էլ այդ առումով աչքի չընկանք։

Դե ինչ, կթողնենք այս պարտությունը հետևում և կսկսենք պատրաստվելՊրեմիեր լիգայի հաջորդ հանդիպմանը,-ասել է անգլիացի ֆուտբոլիստը հանդիպումից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում