Ֆալկաոն չի մասնակցի Ամերիկայի գավաթին

Ֆալկաոն չի մասնակցի Ամերիկայի գավաթին

«Չելսիի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի մասնակցի Ամերիկայի գավաթի խաղարկությանը Կոլումբիայի հավաքականի կազմում։ 30-ամյա հարձակվողը չի ընդգրկվել ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարի համար Կոլումբիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում։

Վերջին անգամ հավաքականի կազմում նա դաշտ է դուրս եկել անցած տարվա հոկտեմբեր ամսին Ուրուգվայի դեմ խաղում (0:3)։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն ԱՊԼ առաջնությանը «Չելսիի» կազմում 10 խաղի է մասնակցել և մեկ գոլ խփել՝ վնասվածքների պատճառով բաց թողնելով մրցաշրջանի մեծ մասը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում