Բեյլ. Համաձայն չեմ Պելեգրինիի հետ. մենք արժանի էինք եզրափակչին

Բեյլ. Համաձայն չեմ Պելեգրինիի հետ. մենք արժանի էինք եզրափակչին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը համաձայն չէ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի հետ, որի խոսքերով՝ մադրիդցիների բախտը բերել է «քաղաքայինների» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայությունում։

Պատասխան խաղում «Ռեալը» հաղթեց նվազագույն հաշվով շնորհիվ Ֆերնանդոյի ինքագոլի, իսկ անգլիական ակումբի մարզադաշտում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել։

-Չեմ կարծում, թե «Ռեալի» բախտը բերեց։ Այո, գոլի դրվագում մեզ հաջողությունն ուղեկցեց, սակայն մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը։ «Սիթիի» ֆուտբոլիստները որոշ պահեր ունեցան, բայց ես ինչ-որ չեմ հիշում, որ այս երկու խաղերի ընթացքում նրանք որևէ վտանգավոր հարված կատարեն։ Դե, գուցե մի հարված եղած լինի։ 

«Ռեալն» արժանիորեն դուրս եկավ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչները միշտ մի փոքր զգուշավոր են լինում, քանի որ ոչ մեկը չի ուզում սխալ թույլ տալ։ Մենք երջանիկ ենք, որ գոլ եղավ, և այդ գոլը որոշեց դիմակայության ելքը,-ասել է Բեյլը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում