Լիլիթ Մկրտչյանն ու նրա թիմը հաղթանակ են տոնել

Լիլիթ Մկրտչյանն ու նրա թիմը հաղթանակ են տոնել

Սոչիում շարունակվում է Ռուսաստանի կանանց շախմատի ակումբային առաջնությունը:

Չորրորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Կարինա Իվանովայի նկատմամբ, իսկ մեր շախմատիստուհու «Յուգրա» թիմը 3.5-0.5 հաշվով հաղթանակ է տոնել: Կանանց պայքարում առաջատարը «ШСМ Legacy Square Capital» թիմն է, որը բոլոր 4 հանդիպումները ավարտել է հաղթանակով: Մասնակիցների թվի կենտ լինելու պատճառով, այսօր Լիլիթ Մկրտչյանի «Յուգրա» թիմը հանդես չի գա:

Մրցաշարի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում