Մխիթարյանի գործակալը չի ընդունել «Յուվենտուսի» առաջարկը

Նմանատիպ
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ եվրոպական թոփ-ակումբների դիտակետում:
«Tuttosport»-ը հաղորդում է, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը փորձել է բանակցել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Թուրինյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ, սակայն Ռայոլան նշել է, որ տարեկան 6 մլն եվրոյից պակաս աշխատավարձի դեպքում չի պատրաստվում բանակցել:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանը որոշել է չերկարաձգել «Բորուսսիայի» հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանալու է 2017 թվականի ամռանը: Մխիթարյանը մինչ այդ հանդես կգա դորտմունդյան ակումբում, ապա կտեղափոխվի այլ թիմ:
Հիշեցնենք, որ բացի «Յուվենտուսից» Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են լոնդոնյան ակումբները՝ «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում