Վարդիի կինը խնդրել է ամուսնու տեղափոխության համար չվիրավորել իրեն

Վարդիի կինը խնդրել է ամուսնու տեղափոխության համար չվիրավորել իրեն

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի կինը՝ Ռեբեկա Վարդին երկրպագուներին խնդրել է ամուսնու՝ «Արսենալ» տեղափոխության պատճառով սոցիալական ցանցերում իրեն չվիրավորել։

-Լսեք, «Լեսթերի» երկրպագուներ, պետք չէ վիրավորել ինձ։ Ես ընդհանրապես որևէ առնչություն չունեմ ամուսնուս որոշման և նրա կարիերայի հետ։ Անարդար է,-գրել է Ռեբեկան «Twitter»-ի իր պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին արդեն հաստատել է՝ «Արսենալի» ղեկավարությունը վճարելու է Ջեյմի Վարդիի պայմանագրում առկա հրաժարագինը և ձեռք է բերելու ֆուտբոլիստի տրանսֆերը։ Վարդիի տեղափոխության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարող է լինել արդեն առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում