Ռամոս․ Հավաքականում կգրկեմ Խուանֆրանին

Ռամոս․ Հավաքականում կգրկեմ Խուանֆրանին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ատլետիկոյի» հետ խաղում Խուանֆրանի հետ տարաձայնությունը չի կարող ազդել նրանց հարաբերությունների և հավաքականում ելույթների վրա։

-Հաճախ մարզումների ժամանակ թիմակիցներիս հետ տարաձայնություններ եմ ունենում կամ տանը լինում են անհամաձայնություններ կնոջս հետ, բայց դրանք չեն ազդում մեր հարաբերությունների վրա։ Եզրափակչից հետո ես ու Խուանֆրանը զրուցել ենք, մենք խնդիրներ չունենք։ Հավաքականում ես կգրկեմ նրան որպես թիմակցի։ Նույնը կարող եմ ասել «Ռեալի» իսպանացի մյուս ֆուտբոլիստների մասին,-ասել է Ռամոսը։

Իսպանիայի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը։ Չեմպիոնների լիգայի եզրափակչին մասնակցած իսպանացի ֆուտբոլիստներն այսօր են միանալու հավաքականին։ Հավելենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլում Իսպանիան մրցելու է Թուրքիայի, Չեխիայի և Խորվաթիայի հավաքականների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում