Վարդին այսօր բուժզննում կանցնի «Արսենալում»

Վարդին այսօր բուժզննում կանցնի «Արսենալում»

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին պատրաստվում է «Արսենալ» տեղափոխությանը։

Ինչպես հաղորդում է «ESPN»-ը, այսօր 29-ամյա անգլիացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի մայրաքաղաքային ակումբում։

«Արսենալը» ցանկանում է արագացնել Վարդիի տրանսֆերը և այն ավարտին հասցնել մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը։ Երկուշաբթի օրը Վարդին հավաքականի կազմում կմեկնի Ֆրանսիա, այդ պատճառով որոշվել է բուժզննումն անցկացնել կիրակի օրը։

Պարբերականի տվյալներով, Վարդիի՝ «Լեսթերի» հետ պայմանագրում նշված հրաժարագինը կազմում է 22 մլն ֆունտ Պրեմիեր լիգայի ակումբների համար։ «Արսենալն» արդեն ակտիվացրել է այն և պատրաստ է ֆուտբոլիստին լավագույն պայմաններն առաջարկել։

Ավարտված մրցաշրջանում Վարդին ԱՊԼ 36 խաղում 24 գոլ է խփել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում