Բեկենբաուեր․ Լևանդովսկին պատրաստ է խաղալ «Ռեալում»

Բեկենբաուեր․ Լևանդովսկին պատրաստ է խաղալ «Ռեալում»

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը խոսել է մյունխենյան թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին։

-Լավ գործարք կլինի, եթե Լևանդովսկին տեղափոխվի «Ռեալ»։ Ռոբերտը պատրաստ է խաղալ «Ռեալում», ես չեմ կասկածում։ Միշտ ասել եմ, որ Լևանդովսկին յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Նա նման է Իբրահիմովիչին և գոլեր է ստեղծում այնպիսի իրավիճակներում, երբ թվում է՝ գոլի համար ոչ մի հնարավորություն չկա։ Դա շատ կարևոր որակ է։ Ռոբերտը շատ ուժեղ է նաև բնավորությամբ, նրա համար յուրաքանչյուր հանդիպում եզրափակիչ, բայց «Ռեալի» ծրագրերի մասին ես ոչինչ չգիտեմ,-Բեկենբաուերի խոսքը մեջբերված է «АS»-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում