Իբրահիմովիչ․ Ապացուցել եմ, որ հոգով երիտասարդ եմ

Իբրահիմովիչ․ Ապացուցել եմ, որ հոգով երիտասարդ եմ

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, հայտարարել է, որ շարունակում է առաջընթաց գրանցել։ 34-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Պարի Սեն Ժերմենի» կազմում մասնակցել է 51 խաղի և խփել է 50 գոլ։

-Նշանակություն չունի՝ 34 տարեկան եմ, թե 35։ Երբեք ավելի հաջող մրցաշրջան չէի ունեցել, քան նախորդն էր։ Տարեցտարի ավելի լավն է դառնում, սակայն դա տքնաջան աշխատանքի արդյունք է։ Ես ապացուցել եմ, որ հոգով երիտասարդ եմ։ Բնավորությունն ու կամքը ֆուտբոլում հաջողության հասնելու գործում 50% նշանակություն ունեն, իսկ ես դրանց հետ կապված խնդիրներ չունեմ,-Իբրահիմովիչի խոսքը մեջբերված է «The Mirror»-ից։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Զլատան Իբրահիմովիչը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում