Ռոնալդու․ Չեմ զարմանում, որ Ռունին Անգլիայի հավաքականի առաջատարն է

Ռոնալդու․ Չեմ զարմանում, որ Ռունին Անգլիայի հավաքականի առաջատարն է

Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գովասանքով է խոսել Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի մասին։

-Մեծապես Ուեյն Ռունիի շնորհիվ Անգլիայի հավաքականի յուրաքանչյուր հանդիպում ինձ լավ զգացողություններ է հաղորդում։ Ռունին Անգլիայի հավաքականի առաջատարն է, և դա ինձ չի զարմացնում։ Ես միշտ զգում էի, որ նա վաղ թե ուշ դառնալու է «առյուծների» առաջատարը և ստանալու է ավագի թևկապը։

Դևիդ Բեքհեմի և Ջոն Թերրիի ժամանակաշրջանից հետո Ռունին ավագ լինելու համար ամենահարմար թեկնածու է։ Կարծում եմ՝ Ռունիի բնավորությունը և ինքնագնահատականը յուրօրինակ են։ Նա Անգլիայի հավաքականի համար շատ կարևոր ֆուտբոլիստ է,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «The Mirror»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում