Ռամոս․ Ցանկանում էի՝ Իսկոն հրավիրվեր հավաքական

Ռամոս․ Ցանկանում էի՝ Իսկոն հրավիրվեր հավաքական

«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը հույս է հայտնել, որ այս տարի էլ կհաջողվի հաղթել Եվրոպայի առաջնությունում և նշել է, որ ցավում է թիմակից Իսկոյի՝ հավաքականի վերջնական հայտացուցակում չընդգրկվելու համար։

-Իսպանիայի հավաքականը պետք է պաշտպանի տիտղոսը։ Լավ առաջնություն անցկացնելու համար պետք է նվիրվածությամբ խաղանք։ Ես անհամբերությամբ եմ սպասում հերթական անգամ պատմություն կերտելու հնարավորությանը։ Լրատվամիջոցներն են որոշում, թե որ հավաքականներն են ֆավորիտներ։ Միայն կարող եմ ասել, որ մեզ երբեք դուր չի եկել ֆավորիտի կարգավիճակը։

Ես ցանկանում էի, որ Իսկոն հրավիրվեր հավաքական, բայց այստեղ մրցակցությունը շատ մեծ է։ Երբեմն պետք է պարզապես ապրես նման դժվար պահեր և առաջ շարժվես,-Ռամոսի խոսքը մեջբերված է «Football Espana»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում