Շվեդիան խոշոր հաշվով հաղթեց Ուելսին, Չեխիան պարտվեց Հարավային Կորեային (տեսանյութ)

Շվեդիան խոշոր հաշվով հաղթեց Ուելսին, Չեխիան պարտվեց Հարավային Կորեային (տեսանյութ)

Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլում Շվեդիայի և Ուելսի հավաքականները մրցեցին ընկերական խաղում։ Ստոկհոլմում կայացած հանդիպումն ավարտվեց Շվեդիայի վստահ հաղթանակով՝ 3։0 հաշվով․ մեկական անգամ աչքի ընկան Էմիլ Ֆորսբերգը, Միկաել Լուստիգը և Յոն Գվիդետին։

Չեխիայի հավաքականն էլ Պրահայում մրցեց Հարավային Կորեայի ընտրանու հետ և 1։2 հաշվով պարտություն կրեց։ Առաջին խաղակեսում կորեացիների կազմում աչքի ընկան Յուոն Բիտ Գարամը և Սուկ Յուն Չժունը, իսկ երկրորդ կեսում Չեխիայի միակ գոլը խփեց Մարեկ Սուխին։

Ընկերական հանդիպումներ

Շվեդիա – Ուելս՝ 3։0
Գոլերը՝ Ֆորսբերգ 40′, Լուստիգ 57′, Գվիդետի 87′

Չեխիա – Հարավային Կորեա՝ 1։2
Գոլերը՝ Սուխի 46′ – Գարամ 26′, Չժուն 40′
Հեռացում՝ Գեբրե Սելասի 60′

Հետևեք մեզ նաև Telegram-ում