Գոլառատ խաղում Բելգիան հաղթեց Նորվեգիային, Ռուսաստանը ոչ-ոքի խաղաց Սերբիայի հետ (տեսանյութ)

Գոլառատ խաղում Բելգիան հաղթեց Նորվեգիային, Ռուսաստանը ոչ-ոքի խաղաց Սերբիայի հետ (տեսանյութ)

Բրյուսելի «Ռուա Բոդեուն» մարզադաշտում կայացավ Բելգիա-Նորվեգիա ընկերական հանդիպումը, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Բելգիայի կազմում աչքի ընկան Ռոմելու Լուկակուն, Էդեն Ազարը և Լորան Սիմանը, իսկ նորվեգացիներից՝ Ջոշուա Կինգը և Վետոն Բերիշան։

Մոնակոյի «Լուի II» մարզադաշտում էլ ընկերական հանդիպում անցկացրեցին Ռուսաստանի և Սերբիայի հավաքականները։ Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ․ ռուսներից աչքի ընկավ Արտյոմ Ձյուբան, իսկ սերբերից՝ Ալեքսանդր Միտրովիչը։

Ընկերական հանդիպումներ

Բելգիա – Նորվեգիա՝ 3:2
Գոլերը՝ Լուկակու 3′, Ազար 70′, Սիման 73′ – Կինգ 21′, Բերիշա 48′

Սերբիա – Ռուսաստան՝ 1։1
Գոլերը՝ Միտրովիչ 88′ – Ձյուբա 85′

Հետևեք մեզ նաև Telegram-ում