Ջոկովիչ․ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ օգնել են չեմպիոն դառնալ

Ջոկովիչ․ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ օգնել են չեմպիոն դառնալ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը «Ռոլան Գարրոսի» եզրափակչում Էնդի Մարեյին հաղթելուց հետո՝ պարգևատրման արարողության ժամանակ, շնորհակալություն է հայտնել մրցակցին, իր թիմին և երկրպագուներին։

-Շնորհակալ եմ Էնդիին իմ և իմ թիմին ուղղված ջերմ խոսքերի համար։ Ինձ համար մեծ պատիվ է Էնդիի հետ խաղալը։ Համոզված եմ՝ նա ապագայում մեծագույն տիտղոսներ է նվաճելու։ Ես գիտեմ, թե նա ու իր թիմն ինչպիսի մեծ աշխատանք են կատարում։ 

Բնականաբար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին։ Ես կարող եմ խոսել մինչև լուսաբաց, բայց պարզապես շնորհակալություն կհայտնեմ բոլոր նրանց, ովքեր ինձ օգնել են չեմպիոն դառնալ։ Շնորհակալ եմ ընտանիքիս, թիմիս, կնոջս, երեխայիս, երկրպագուներիս, որ ամեն օր օգնում են ինձ,-ասել է Ջոկովիչը։

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը նվաճել է «Ռոլան Գարրոսում» առաջին, իսկ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում՝ 12-րդ տիտղոսը։ Ավելի վաղ սերբ թենիսիստը 6 անգամ հաղթել է Ավստրալիայի Բաց առաջնությունում, 3 անգամ՝ Ուիմբլդոնում, 2 անգամ՝ ԱՄՆ-ի Բաց առաջնությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում