Իբրահիմովիչ. Վաղը կարևոր հայտարարություն եմ անելու

Իբրահիմովիչ. Վաղը կարևոր հայտարարություն եմ անելու

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ազատ գործակալի կարգավիճակ ունի, հաղորդել է, որ պատրաստվում է հայտարարություն անել՝ կապված իր ապագա ակումբի հետ։

-Հունիսի 7-ին կարևոր հայտարարություն եմ անելու։ Դա կլինի այս ամառվա մեծագույն սենսացիան,-հայտարարել է Իբրահիմովիչը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա շվեդ հարձակվողը պատրաստվում է մեկ տարվա պայմանագիր կքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում