«Ռեալը» դեռ չի սկսել «Ման. Յունայթեդի» հետ բանակցությունները

«Ռեալը» դեռ չի սկսել «Ման. Յունայթեդի» հետ բանակցությունները

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի ապագան շարունակում է անորոշ մնալ։

Իսպանացու՝ անգլիական ակումբի հետ պայմանագրում ներառված է հատուկ կետ, որի համաձայն Մադրիդի «Ռեալը» մինչև այս տարվա հունիսի 15-ը նրա տրանսֆերը 50 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթ իրավունք ունի։ Մինչև այդ ժամկետի ավարտը 10 օր է մնացել, սակայն մադրիդցիները դեռևս չեն սկսել բանակցել ո´չ դարպասապահի, ո´չ նրա գործակալ Ժորժե Մենդեշի, ո´չ էլ անգլիական ակումբի հետ։

Ինչպես հաղորդում է «AS»-ը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախկինի նման ցանկանում է ձեռք բերել դե Խեային, սակայն թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաղորդել է ղեկավարությանը, որ ցանկանում է շարունակել համագործակցությունը հիմնական դարպասապահ Կեյլոր Նավասի հետ։

«Մանչեսթեև Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն էլ չի ցանկանում բաց թողնել դե Խեային և արդեն զրուցել է նրա հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում