Ֆեդերեր․ Հիմա ինձ շատ ավելի ուժեղ եմ զգում

Ֆեդերեր․ Հիմա ինձ շատ ավելի ուժեղ եմ զգում

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը, ով մեջքի վնասվածքի պատճառով բաց թողեց Ֆրանսիայի Բաց առաջնությունը, մասնակցելու է Շտուտգարտի մրցաշարին, որը կայանալու է հունիսի 6-12-ը։

-Կրկին ինձ լավ եմ զգում։ Վերջին շաբաթներին ապաքինման լավ կուրս եմ անցել։ Հիմա խնդիրներ չունեմ և ինձ շատ ավելի ուժեղ եմ զգում։ Կարծում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել՝ հրաժարվելով մասնակցել Ֆրանսիայի Բաց առաջնությանը։ Չէի ցանկանում անհաջողության հետևից անհաջողություն գրանցել և ևս մեկ անգամ վնասվածք ստանալ։

Մրցաշրջանը բարդ ստացվեց, բայց հիմա ուրախ եմ հերթական մրցաշարին մասնակցելու համար։ Շտուտգարտի մրցաշարի կազմակերպիչները մեծ ծավալի աշխատանք են կատարել։ Գրունտային կորտերից խոտային կորտերին անցում կատարելը նրանց համար մեծ քայլ էր։ Հույս ունեմ՝ այս մրցաշարը մեծ ապագա կունենա,-Ֆեդերերի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը Ռոջեր Ֆեդերերը բաց է թողել ծնկի վիրահատության պատճառով, ապա ինֆեկցիայի պատճառով չի մասնակցել Մայամիի մրցաշարին, Մոնտե Կառլոյի մրցաշարում պարտվել է 1/4 եզրափակչում, Մադրիդի մրցաշարը բաց է թողել մեջքի վնասվածքի պատճառով, Հռոմի մրցաշարում պարտվել է 1/8 եզրափակչում, իսկ Ֆրանսիայի Բաց առաջնությունից առաջ թենիսիստին կրկին անհանգստացրել է մեջքի վնասվածքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում