Վիսենտե դել Բոսկե․ Մեծագույն հարձակվող դառնալու համար Մորատան ունի անհրաժեշտ որակները

Վիսենտե դել Բոսկե․ Մեծագույն հարձակվող դառնալու համար Մորատան ունի անհրաժեշտ որակները

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն գովասանքով է խոսել «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի մասին։ Հարցին, թե կարո՞ղ է Մորատան դառնալ Ռոբերտ Լևանդովսկու և Լուիս Սուարեսի մակարդակի հարձակվող, դել Բոսկեն տվել է հետևյալ պատասխանը․

-Դա Մորատայի համար մարտահրավեր է։ Նա ունի անհրաժեշտ որակները նման մակարդակի ֆուտբոլիստ դառնալու համար, դրա համար էլ խաղում է Իսպանիայի հավաքականում։ Մորատային վստահելու լավագույն ապացույցը նրան հավաքական հրավիրվել է։ Ալվարոն ուժեղ է ֆիզիկապես, խելացի է, ունի գոլային հոտառություն, լավ է խաղում երկու ոտքերով, ունի ուժեղ հարված, կարող է պայքարել «երկրորդ հարկում»։ Մեծագույն հարձակվող դառնալու համար նա ունի անհրաժեշտ որակները,-Վիսենտե դել Բոսկեի խոսքը մեջբերված է «AS»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում