Փոփոխություններ ATP և WTA վարկանիշային աղյուսակներում

Փոփոխություններ ATP և WTA  վարկանիշային աղյուսակներում

Ֆրանսիայի Բաց առաջնության՝ «Ռոլան Գարրոսի» ավարտից հետո Պրոֆեսիոնալ թենիսիստների և թենիսիստուհիների միջազգային ասոցիացիաները (ATP, WTA) հրապարակել են նոր վարկանիշային աղյուսակները։ Լավագույն տասնյակներում արձանագրվել են մի շարք փոփոխություններ։

22-ամյա ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը, ով «Ռոլան Գարրոսի» կիսաեզրափակչում պարտվեց առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին, առաջին անգամ հայտնվել է լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Ռաֆայել Նադալը բարձրացել է 4-րդ հորիզոնական, ինչպես նաև տասնյակում է հայտնվել ֆրանսիացի Ռիշար Գասկեն։

ATP, առաջին տասնյակ

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 16950 միավոր
2 (2). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 8915
3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 6655
4 (5). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 5405
5 (4). Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) – 5035
6 (6). Կեի Նիսիկորի (Ճապոնիա) – 4290
7 (15). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – 3105
8 (8). Թոմաշ Բերդիխ (Չեխիա) – 3030
9 (9). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) – 2965
10 (12). Ռիշար Գասկե (Ֆրանսիա) – 2905

«Ռոլան Գարրոսի» եզրափակչում Սերենա Ուիլյամսի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան զգալի առաջընթաց է գրանցել և այժմ զբաղեցնում է WTA վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

WTA, առաջին տասնյակ

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – 8330 միավոր
2 (4). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա) – 6766
3 (2). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) – 6080
4 (3). Անգելիկա Կերբեր (Գերմանիա) – 5620
5 (6). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – 4471
6 (5). Վիկտորյա Ազարենկո (Բելառուս) – 4221
7 (7). Ռոբերտա Վինչի (Իտալիա) – 3405
8 (8). Բելինդա Բենչիչ (Շվեյցարիա) – 3260
9 (11). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) – 3116
10 (9). Տիմեա Բաչինսկի (Շվեյցարիա) – 2800:

Հետևեք մեզ նաև Telegram-ում