ՀԱՕԿ նախագահը պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանին (տեսանյութ)

ՀԱՕԿ նախագահը պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանին (տեսանյութ)

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենայով պարգևատրել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 2015 թվականի աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր, գերծանր Գոռ Մինասյանին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Արդեն տեղեկացրել էինք, որ համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ էր գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Վերջինիս կողմից կատարված դոպինգ-թեստերի արդյունքում, 24 ծանրորդի թեստերը դրական արդյունք էր ցույց տվել, որոնց թվում են եղել ծանրամարտի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ռուս գերծանր Ալեքսեյ Լյովչևը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է վերջինիս որակազրկման մասին տեղեկությունը:

Այսպիսով` փոքր բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը արժանանում է աշխարհի առաջնության մեծ բրոնզե մեդալին:

Այս դեպքում, Մինասյանը կընդգրկվեր Հայաստանի 2015 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակում, ինչի համար էլ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց մարզիկին:

Հ.Գ. Հայաստանի հանրապետության 2015 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրությունը կատարվել է դեկտեմբերի 28-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում