Մեծ Բրիտանիայում նոր հարցումները վկայում են ԵՄ-ին երկրի անդամակցության կողմնակիցների ոչ մեծ առավելությունը

Մեծ Բրիտանիայում նոր հարցումները վկայում են ԵՄ-ին երկրի անդամակցության կողմնակիցների ոչ մեծ առավելությունը

Հասարակական կարծիքի նոր հարցումները, որոնք հունիսի 7-ին հրապարակվել են Մեծ Բրիտանիայում, ցույց են տվել ԵՄ-ին երկրի անդամակցության կողմնակիցների ոչ մեծ առավելությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետեւում է The Times թերթի պատվերով YouGov սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցումից, եվրաինտեգրացմանը համակրող բրիտանացիների թիվն աճել է 2 տոկոսով եւ ներկայում կազմում է 43 տոկոս: 28 պետությունների միության կազմից երկրի դուրս գալու կողմնակիցների թիվը նվազել է մինչեւ 42 տոկոս: Ընդամենը հունիսի 5-6-ին ացկացված հարցմանը մասնակցել է 2001 մարդ:

The Daily Telegraph թերթի պատվերով ORB ընկերության կողմից հեռախոսով անցկացված մեկ այլ հետազոտություն համանման պատկեր է ներկայացնում: Հարցված բրիտանացիների 48 տոկոսը մտադիր է քվեարկել ԵՄ-ին անդամակցությունը պահպանելու օգտին այն դեպքում, երբ 47 տոկոսը հակառակ տեսակետն է պաշտպանում:

Այս տվյալները տարբերվում են նրանցից, որոնք տարածվել են նախօրյակին: Հունիսի 6-ին նույն YouGov-ի՝ հունիսի 1-ից մինչեւ 3-ն անցկացված, եւ TNS ընկերության կողմից անցկացված հարցումները ցույց են տվել եվրասկեպտիկների ոչ մեծ առավելությունը՝ համապատասխանաբար 45 տոկոս՝ 41 տոկոսի դիմաց եւ 43 տոկոս՝ 41 տոկոսի դիմաց:

Չնայած փոքր-ինչ տարբերվող թվերին, պատկերն, այդուհանդերձ, բավականին որոշակի է՝ հասարակական կարծիքը բաժանված է փաստորեն հավասարապես: Նման իրավիճակում հիմնական պայքարը ծավալվում է այն ընտրողների համար, որոնք մինչ այժմ չեն ճշտել իրենց նախապատվությունները: Նրանց թիվը, ըստ տարբեր հաշվարկների, կազմում է 11-ից մինչեւ 16 տոկոս: ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշնակակված է հունիսի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում