«Ռեալը» վստահեցրել է՝ չի բանակցում Լևանդովսկու և Ալաբայի հետ

«Ռեալը» վստահեցրել է՝ չի բանակցում Լևանդովսկու և Ալաբայի հետ

Մադրիդի «Ռեալը» կապ չի հաստատել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի և հարձակվող Ռոբերտ Լևանդովկու հետ։ Այդ մասին հայտարարել է գերմանական գրանդի ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն։ Վերջինս ասել է, որ նման հավաստիացմամբ հաղորդագրություն է ստացել «Արքայական ակումբի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսից։

-Մենք հիանալի հարաբերություններ ունենք ինչպես «Ռեալի», այնպես էլ «Բարսելոնայի» հետ։ Եվրոպայում դեռևս 2008 թվականից գիտեն, որ մենք չենք վաճառում մեր ֆուտբոլիստներին մեր կամքին հակառակ։ «Բավարիան» փակել է դռները, և ամռանը մեր ոչ մի ֆուտբոլիստ չի հեռանա ակումբից, եթե մենք դա չուզենանք։

Սանչեսը հաղորդել է ինձ, որ Ալաբայի հարցում ընդհանրապես ոչինչ չկա։ Լևանդովսկու դեպքում նույնպես ֆուտբոլիստի հետ կապ չեն հաստատել,-Ռումենիգեի խոսքն է մեջբերում «Sport Bild»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում