Կլոպն ու Իգուայինի գործակալը հետևել են Արգենտինա – Չիլի խաղին (լուսանկար)

Կլոպն ու Իգուայինի գործակալը հետևել են Արգենտինա – Չիլի խաղին (լուսանկար)

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ներկա է գտնվել Ամերիկայի գավաթի խմբային փուլի՝ Արգենտինա – Չիլի հանդիպմանը (2:1)։

Հաղորդվում է, որ Կլոպին հանդիպման ժամանակ ուղեկցել է «Նապոլիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուայինի գործակալը, որը ֆուտբոլիստի եղբայրն է։ Արգենտինացին հանդիպումից հետո հաստատել է, որ իր եղբայրը եղել է մարզադաշտում։

Նշվում է նաև, որ գերմանացի մասնագետը մարզադաշտից հեռացել է Իգուայինի փոխարինումից երկու րոպե անց։ Իգուայինը փոխարինվել էր 74-րդ րոպեին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում