«Յուվենտուսը» բանակցում է «Բավարիայի» հետ

«Յուվենտուսը» բանակցում է «Բավարիայի» հետ

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է թիմում տեսնել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին․ վստահեցնում է «Corriere dello Sport» պարբերականը։ Աղբյուրը տեղեկություններ ունի, որ թուրինցիների գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան արդեն կապ է հաստատել գերմանական ակումբի հետ այդ հարցի առնչությամբ։

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանի ընթացքում լրատվականների ուշադրության կենտրոնում էր։ Մյունխենցիների նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չէր վստահում Գյոտցեին և խաղային պրակտիկայի հնարավորություն գրեթե չէր ընձեռում։

«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ևս զրուցել է ֆուտբոլիստի հետ և նրան չի խոստացել հիմնական կազմում ընդգրկել։ Գերմանական ակումբը հակված է Գյոտցեին տնարսֆերի հանելու, իսկ ֆուտբոլիստն ինքը հայտարարել է, որ մտադիր է մնալ և պայքարել մեկնարկային կազմում հայտնվելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում