Yerevan
17
+30°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

«Համեստ ու սեփական պարտքը գիտակցող». մայր բուհի ուսանողներն Արցախում բացահայտել են մերօրյա հերոսներին

«Համեստ ու սեփական պարտքը գիտակցող». մայր բուհի ուսանողներն Արցախում բացահայտել են մերօրյա հերոսներին

Մայր բուհի դասախոսական և ուսանողական կազմն Արցախ այցելությունների շարք է սկսել` նպատակ ունենալով ճանաչելու «Մարտական խաչ» շքանշանի ասպետներին, նրանց մասին պատմություններով ու ակնարկներով իրազեկելու հանրությանը կատարած սխրանքի մասին: «Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսն երը պետք է լինեն բոլորի ուշադրության կենտրոնում, մարդիկ պետք է նրանց ճանաչեն դեմքերով և արժանին մատուցեն նրանց, իրենց կատարած սխրանքների և մեզ տրված խաղաղության համար». հենց սա էր հունիսի 3-5-ը ԵՊՀ ներկայացուցիչների Արցախ կատարած այցի գլխավոր պատճառը:

Այցի ընթացքում ուսանողները հանդիպեցին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետների հետ, ովքեր արժանացել են այդ շքանշանին ցուցաբերած բացառիկ խիզախության և արիության համար:

«Մեր այցելության գլխավոր նպատակը մերօրյա հերոսների հետ ծանոթանալն էր, ինչպես նաև մենք փորձում ենք որոշ չափով ծանոթացնել նրանց հասարակության հետ: Ուսանողները հիմնականում ԵՊՀ ժուռնալիստիկայի, Արևելագիտության և Պատմության ֆակուլտետներից էին, նրանք հետագայում հոդվածներ են ներկայացնելու իրենց այցելության և տպավորությունների մասին: Այս անգամ այց ելության հիմնական շեշտադրությունը դրված էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետների հետ ծանոթանալու վրա, ի զարմանս մեզ նրանք անչափ համեստ էին, չէին սիրում խոսել իրենց սխրանքների մասին համարելով, որ իրենք ուղղակի կատարել են իրենց պարտքը: Դա իսկապես զարմացնում ու հիացմունք էր պատճառում մեզ և մենք ևս մի անգամ հասկացանք, որ հենց այդպիսին են լինում իրական հերոսները: Մի այցով հնարավոր չէր հանդիպել բոլորին, դրա համար մեր այցերը կրելու են շարունակական բնույթ: Ուսանողների համար այս այցը շատ կարևոր էր նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու մերօրյա հերոսների հետ: Այս այցելությունները ցույց են տալիս, որ բանակ- հասարակություն կապը կտրված չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը:

Քարամյանի խոսքով` սա նրանց առաջին այցելությունը չէ Արցախ, նրանք ունեցել են բազմաթիվ այդպիսի այցելություններ և վստահաբար այցելությունները կրելու են շարունակական բնույթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում