Ջոկովիչ․ Սկզբում ինձ դուր չէր գալիս, որ խաղում եմ Ֆեդերերի և Նադալի ժամանակաշրջանում

Ջոկովիչ․ Սկզբում ինձ դուր չէր գալիս, որ խաղում եմ Ֆեդերերի և Նադալի ժամանակաշրջանում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նշել է, որ Ռոջեր Ֆեդերերի և Ռաֆայել Նադալի հետ մրցակցությունն իրեն օգնել է առաջընթաց գրանցել։

-Երբ ես ու Էնդի Մարեյը մեր առաջին քայլերն էինք կատարում ATP-ի մրցաշարերում, Ռաֆան ու Ռոջերն արդեն առաջատար էին։ Սկզբում ինձ դուր չէր գալիս, որ խաղում եմ նրանց ժամանակաշրջանում։ Հետո հասկացա, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում․ դու հայտնվում ես այս կամ այն իրավիճակում, որպեսզի զարգանաս, աճես։ Հասկացա, որ պետք է ուժեղ դառնամ երկու հիանալի չեմպիոնների հետ պայքարելու համար,-Ջոկովիչի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից։

Հիշեցնենք, որ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում տոնած հաղթանակների քանակով Ռոջեր Ֆեդերերը ռեկորդակիր է՝ 17, Ռաֆայել Նադալի ակտիվում կա «Մեծ Սաղավարտի» 14 տիտղոս, իսկ Նովակ Ջոկովիչը «Ռոլան Գարրոսում» հաղթելուց հետո դրանց թիվը հասցրեց 12-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում