«Game of Thrones»-ի դերասանը սպառնում է Ռոնալդուին (տեսանյութ)

«Game of Thrones»-ի դերասանը սպառնում է Ռոնալդուին (տեսանյութ)

«Գահերի խաղ» («Game of Thrones») հեռուստասերիալի իսլանդացի դերասան Հաֆտոր Բյորնսոնը (հեռուստասերիալում՝ Սարը) դիմել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Իմ անունը Հաֆտոր Բյորնսոն է: Ես Սարն եմ «Գահերի խաղից»: Հաղորդագրություն ունեմ Կրիշտիանու Ռոնալդուի համար: Գիտեմ, որ դու մասնակցելու ես Իսլանդիայի հավաքականի դեմ առաջին հանդիպմանը: Եթե դու համարձակվես գոլ խփել մեր թիմին, ես կգտնեմ քեզ ու կջարդեմ գլուխդ, ինչպես արել եմ Կարմիր Օձի հետ»,-ասում է Բյորնսոնը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 10-ին։ Պորտուգալիան, Իսլանդիան, Հունգարիան և Ավստրիան ընդգրկված են F խմբում։ Պորտուգալիա-Իսլանդիա հանդիպումը կայանալու է հունիսի 14-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում