Իսպանիայի հավաքականը պարտվեց Վրաստանին (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականը պարտվեց Վրաստանին (տեսանյութ)

Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Իսպանիայի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի ընտրանու հետ։ Խետաֆեի «Կոլիսեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում կայացած խաղում իսպանացիները նվազագույն հաշվով պարտություն կրեցին․ միակ գոլը 40-րդ րոպեին խփեց Թոնրիկե Օկրիաշվիլին։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իսպանիան մրցելու է Խորվաթիայի, Չեխիայի  Թուրքիայի հավաքականների հետ։

Ընկերական հանդիպում

Իսպանիա – Վրաստան՝ 0։1
Գոլը՝ Օկրիաշվիլի 40′

Հետևեք մեզ նաև Telegram-ում