Վալդանո. «Ռեալը» հստակ խաղաոճ չունի

Վալդանո. «Ռեալը» հստակ խաղաոճ չունի

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն իր կարծիքն է հայտնել ակումբի խաղային ոճի մասին։

-«Ռեալը» չունի իր հստակ խաղաոճը։ Այստեղ կան որակներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել ավելի շատ հոգեբանական տեսանկյունից, քան էսթետիկական։ Չկա այնպիսի դպրոց, որը կբնութագրեր «Ռեալը», բայց սա թիմ է, որն ատում  է պարտությունը։ Բացի այդ, երկրպագուները միշտ տեսարժանություն են պահանջում։ Այդպես է եղել դեռևս դի Ստեֆանոյի ժամանակներից,-ասել է Վալդանոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում