Մոուրինյուն պատրաստ է Մորատայի համար 60 մլն վճարել
08/06/2016 12:12

Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով, գրում է «Marca»-ն։
Համաձայն աղբյուրի տեղեկությունների, մանկունիացիները պատրաստ են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 60 միլիոն եվրոյից ավելի։ Պորտուգալացի մասնագետը շատ բարձր է գնահատում Մորատայի խաղային որակները, որոնց մասին գիտի միասին Մադրիդի «Ռեալում» աշխատելու տարիներից, որտեղ նա ֆուտբոլիստին ընդգրկել էր հիմնական կազմում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» մտադիր է գնել Մորատայի տրանսֆերը 32 մլն եվրոյով, ապա վաճառել այլ ակումբի ավելի բարձր գնով։ Իսպանական գրանդը կարող է այդ իրավունքից օգտվել մինչև հուլիսի 15-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում