Դե Խեա. Չեմ հիասթափվի, եթե հավաքականի հիմնական դարպասապահը չլինեմ

Դե Խեա. Չեմ հիասթափվի, եթե հավաքականի հիմնական դարպասապահը չլինեմ

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան նշել է, որ չի հիսաթափվի, եթե Եվրոպայի առաջնության ժամանակ հիմնական կազմում չընդգրկվի։ Այդ դիրքում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահի մրցակիցը «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն է։

-Խոսքը թիմի մասին է, և բոլորս այստեղ ենք, որ օգնենք նրան։ Այդ որոշումը գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի իրավասության տակ է։ Եթե ես չխաղամ մեկնարկային կազմում, չեմ հիասթափվի։ Միշտ աշխատում եմ, որպեսզի խաղամ։ Ուզում եմ օգտվել իմ տրամադրության տակ եղած յուրաքանչյուր րոպեից,-դե Խեայի խոսքը մեջբերված է «Bernabeu Digital»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում