Պորտուգալիան ջախջախեց Էստոնիային (տեսանյութ)

Պորտուգալիան ջախջախեց Էստոնիային (տեսանյութ)

Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի շրջանակում ընկերական հանդիպում անցկացրեց Էստոնիայի ընտրանու հետ և ջախջախիչ՝ 7։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Լիսաբոնի «Դա Լուշ» մարզադաշտում կայացած խաղում Կրիշտիանու Ռոնալդուն և Ռիկարդու Կուարեժման դուբլեր ձևակերպեցին, մեկական գոլ խփեցին Դանիլուն և Էդերը, ինքնագոլի հեղինակ դարձավ Կարոլ Մետսը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 10-ին։ Խմբային փուլում Պորտուգալիան մրցելու է Ավստրիայի, Հունգարիայի և Իսլանդիայի հավաքականների հետ։

Ընկերական հանդիպում

Պորտուգալիա – Էստոնիա՝ 7։0
Գոլերը՝ Ռոնալդու 36′, 45′, Կուարեժմա 39′, 77′, Դանիլու 55′, Մետս 61’/ինքնագոլ, Էդեր 80′

Հետևեք մեզ նաև Telegram-ում